Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)

Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)

Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման հիմքում ազգային շահն է:

Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիայի նպատակն է.

  • խթանել և կարգավորել Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացումը,

  • աջակցել Հայաստանում բժշկական տուրիզմով զբաղվող բուժկազմակերպությունների աշխատանքը,

  • միավորել բժշկական տուրիզմի ոլորտում աշխատող և հստակ չափանիշներին համապատասխանող բժշկական կազմակերպությունները և կլինիկաները` օժանդակելու օտարերկրյա հիվանդներին բուժման վայրի ընտրության հարցում՝ հիմնվելով օբյեկտիվ գործոնների վրա,

  • խթանել բուժման նպատակով Հայաստան եկող հիվանդների հոսքը,

  • ապահովել գրասենյակի առկայություն՝ միջնորդների «վիրտուալ ընկերությունները» բացառելու նպատակով,

  • համագործակցել ավիաընկերությունների հետ (զեղչով ավիատոմս, հետադարձ չվերթի ամսաթվի անվճար փոփոխման իրավունք, ստանդարտ քաշային սահմանափակումները գերազանցող լրացուցիչ ուղեբեռի տեղափոխման հնարավորություն և այլն),

  • համագործակցել Դեղերի փորձագիտական կենտրոնի հետ` անհրաժեշտության դեպքում հնարավորություն ստեղծելու ներկրել և հիվանդին ապահովել արդեն իր բուժման կոմպլեքսում կիրառվող, բայց Հայաստանում չգրացված դեղերը,

  • ըստ ստեղծված Էթիկայի օրենսգրքի նորմերի և կանոնների, նպաստել ոլորտի կարգավորմանը, բժշկական տուրիզմի կազմակերպությունների աշխատանքի թափանցիկության ապահովմանը, օտարերկրյա հիվանդներին որակյալ ծառայությունների մատուցմանը,

  • աջակցել բուժման նպատակով Հայաստան ժամանած հիվանդներին, ծանոթացնել երկրի բժշկական կենտրոններում և առողջարաններում իրականացվող բուժման և վերականգնողական միջոցառումների հնարավորություններին, ներկայացնել գործող բժշկական կազմակերպությունների մասին ստուգված տեղեկատվություն, բուժման ամբողջ ընթացում ապահովել հարմարավետ կացություն երկրում, խորհրդատու լինել և առաջարկել բժշկական զբոսաշրջության լավագույն տարբերակ, հաշվի առնել յուրաքանչյուր մանրուք և ընտրել բոլոր պահանջներին լիովին համապատասխան բժշկական կենտրոն, որտեղ կցուցաբերեն որակավորված բուժօգնություն,

  • պաշտպանել օտարերկրյա հիվանդների իրավունքները, տրամադրել իրավաբանական աջակցություն այն դեպքերում, երբ օտարերկրյա հիվանդների նկատմամբ իրականացվել են միջնորդների հակաիրավական գործողություններ, տրամադրել իրավական պաշտպանություն այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր տուժել են Հայաստանում ցածրորակ սպասարկման հետևանքով կամ դարձել են միջնորդների խաբեության զոհ:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ